Մարտի 6-ին` ժամը 12.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մասիս գյուղից բերման են ենթարկել 26-ամյա նախկինում դատված մի երիտասարդի:
Պարզվել է, որ նա մարտի սկզբին իրենց գյուղում գտնվող մի տան ցանկապատի վրայից գողացել է 12 մ էլեկտրական մալուխ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, կատարվում է հետաքննություն:









































