The Guardian-ի հաղորդմամբ, անգլիական «Լիվերպուլ»-ը պատրաստվում է 10 մլն ֆունտ առաջարկել «Սաութհեմթոն»-ի 17-ամյա կիսապաշտպան Ալեքս Օքսլենդ-Չեմբերլենի համար: «Լիվերպուլ»-ի սելեկցիոներների կարծիքով, այս պատանին ավելի խոստումնալից և տաղանդավոր է, քան Թեո Ուոլքոթը նրա տարիքում: Բացի «Լիվերպուլ»-ից, 17-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի նաև «Արսենալ»-ը: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Սաութհեմփթոն»-ի կազմում անցկացրած 22 հանդիպումներում դարձել է 6 գոլի հեղինակ: