Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենը Եվրախմբի ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրը:
Ավելի վաղ Եվրախմբի գործող նախագահ, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ չի պատրաստվում մնալ այդ պաշտոնում:
Մյուս հավանական թեկնածուն տնտեսական և ֆինանասկան քաղաքականության հարցերով եվրահանձանակատար Օլի Ռենն է:
Եվրախումբը միավորում է եվրոգոտու 17 անդամ-երկրների և համարվում է ԵՄ ամենաազդեցիկ մարմիններից մեկը:









































