Հայաստանի ԱԺ պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, մարտի 6-ին աշխատանքային այց է կատարել Թբիլիսի:
Պատվիրակության անդամներին ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանին:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը կողմերը հայտնել են միջխորհրդարանական կապերն ակտիվացնելու իրենց պատրաստակամության մասին, մասնավորապես երկուստեք կարևորվել է տնտեսական բլոկին վերաբերող օրենսդրության ներդաշնակեցման անհրաժեշտությունը:
Սամվել Բալասանյանն իր վրացի գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի ԱԺ ում ստեղծված հայ-վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի մասին, ինչին ի պատասխան Միխեյիլ Մաչավարիանին խոստացել է քննարկել հանձնաժողովի ստեղծման հարցը խորհրդարանի նախագահի հետ` հավելելով, որ թեև Վրաստանի խորհրդարանը հանձնաժողովների մակարդակով հարաբերություններ չունի որևէ երկրի հետ, այնուամենայնիվ, հաշվի առնելով հայ-վրացական ջերմ հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը, կարծիք է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանում և ս կստեղծվի նմանանատիպ հանձնաժողով:
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:









































