Մարտի 6-ին` ժամը 20.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ–Ծաղկաշեն ավտոճանապարհի 4–րդ կմ–ում հայտնաբերվել է Ռ. Ավետիսյանին պատկանող «Գազ–3110» մակնիշի ավտոմեքենան` առանց ուղևորների. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը որոնողական աշխատանքներ ծավալելու համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Գավառ–Ծաղկաշեն ավտոճանապարհի 7–րդ կմ-ում փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդ` 1956թ. ծնված Ռ. Ավետիսյանի դին:
Օգնության են մեկնել 2 փրկարար` Գավառի ՀՓՋ-ի հրամանատարի գլխավորությամբ:










































