Դաղստանյան շրջկենտրոններից մեկում` Կարաբուտախկենտում մահապարտ-ահաբեկչուհին ոստիկանական պահակակետի մոտ պայթեցրել է իրեն: Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, պայթյունի հետևանքով զոհվել է չորս ոստիկան:
Ավելի վաղ ITAR-TASS գործակալությունը հայտնել էր, որ Կարաբուտախկենտում մեկ ոստիկան է սպանվել:
Դաղստանի ՆԳ մամլո ծառայությունից հաստատել են կատարված ահաբեկչության փաստը և հայտնել են մի քանի վիրավորների մասին: Ինչպես հաղորդվել է, մահապարտի անձը, տարիքը դեռ պարզ չէ:
Նախնական տվյալների համաձայն՝ ոստիկանները պատասխան հարված են հասցրել: Պատահարի մանրամասները ճշտվում են:










































