Ինչպես հաղորդում է RIA-Novosti-ն, Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան չի բացառում, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պատերազմական գործողություններ կարող են ձեռնարկվել, եթե միջուկային զենքի ստեղծման աշխատանքները դադարեցնելու այլընտրանքային տարբերակները չգործեն:
Նրա խոսքերով՝ ռազմական գործողությունները վերջին տարբերակը կլինի՝ այն դեպքում, եթե մյուս տարբերակները ձախողվեն:
«Մի՛ կասկածեք, որ անհրաժեշտության դեպքում մենք կգործենք»,- ասել է Պանետան:
Ավելի վաղ Իրանի իշխանություններն ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներին թույլ էին տվել այցելել Փարչինի միջուկային օբյեկտներ, ինչը հավանության էր արժանացել Մոսկվայի կողմից:
ՌԴ ԱԳՆ–ում ողջունել են Իրանի իշխանությունների այս քայլը` ընդգծելով, որ Թեհրանը պատրաստ է բանակցել «վեցյակի» (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) միջնորդների հետ:











































