Ինչպես հայտնում են սիրիական ԶԼՄ-ները, Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը խոստացել է երկրում մասշտաբային բարեփոխումներ իրականացնել և հաղթանակ տանել ահաբեկիչների դեմ պայքարում:
«Սիրիացի ժողովուրդը կրկին ապացուցում է, որ հաստատուն կերպով մտադիր է բարեփոխումներ իրականացնել և միաժամանակ պայքարել օտար պետությունների կողմից օժանդակվող ահաբեկիչների դեմ»,- նշել է Ասադը՝ Ուկրաինայից ժամանած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
Այն բանից հետո, երբ Սիրիայում սկսվեցին բողոքի ցույցերն ընդդեմ Բաշար Ալ-Ասադի կառավարության, Դամասկոսում սովորաբար ահաբեկիչ են անվանում ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր դիմադրություն են ցույց տալիս անվտանգության ուժերին:
ՄԱԿ-ի UNISAT արբանյակային հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Սիրիայում իշխանությունների և ընդդիմության միջև սկսված բախումների զոհ է դարձել ավելի քան 9000 մարդ:









































