Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի անհայտ «բարեկամները» դիմել են գործը հետաքննող քննիչին` հայտնելով, որ Հյուսթոնին սպանել են: Այս մասին հայտնում է tmz.com կայքը:
Կայքը նաև հայտնում է, որ քննիչին, ով պարզում է երգչուհու մահվան պատճառները, բազմիցս դիմել են Հյուսթոնի կամ նրա նախկին ամուսնու` Բոբի Բրաունի անհայտ «հարազատները»՝ հայտարարելով, որ Հյուսթոնին սպանել են:
Զանգահարողներից մեկն էլ ասել է, որ երգչուհուն սպանողը նրա հարազատներից է, սակայն չի կարողացել իր ասածի վերաբերյալ որևէ ապացույցներ ներկայացնել:
Tmz.com կայքի տեղեկատվության համաձայն՝ քննիչները չեն կարողանում հաստատել, որ զանգահարողները կապ ունեն Հյուսթոնի ընտանիքի հետ:
Դրա հետ մեկտեղ իրավապահ մարմինները հայտարարել են, որ ներկա պահին պատճառներ չկան կարծելու, որ երգչուհու մահը վրա է հասել արտաքին պատճառներից:
Հիշեցնենք, որ հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել էր փետրվարի 12-ին՝ Beverly Hilton հյուրանոցում: Նրա մահվան պատճառները դեռևս հետաքննվում են:








































