Ամերիկացի փոփ-աստղ Lady Gaga-ն դարձել է Twitter սոցիալական կայքի ամենահայտնի օգտատերը, ում էջը կարդացողների թիվը գերազանցել է 20.1 միլիոնը:
Lady Gaga-ն նախկինում ևս հայտնի էր որպես սոցիալական կայքերի ակտիվ օգտատեր: Facebook սոցիալական կայքում նրա էջը կարդում է 48.9 միլիոն մարդ, իսկ Google Circles կայքում նա ունի 800 հազար հետևորդներ:
Twitter-ում երգչուհին իր առաջին ռեկորդը սահմանեց մեկ տարի առաջ, երբ նրա էջը կարդացողների թիվը գերազանցեց 10 միլիոնը:
Երգչուհին կիրառում է սոցիալական կայքերն՝ իր երգերի տեսահոլովակները ցուցադրելու, բարեգործական գործունեություն իրականացնելու համար:
Twitter սոցիալական կայքում թվով երկրորդն ամենաշատ ընթերցողներ ունի երգիչ JusitinBieber-ը (18.1 միլիոն): Նրան հետևում են Katy Perri-ին (15.7 միլիոն ), Shakira-ն (14.5 միլիոն), Rihanna-ն (14.4 միլիոն):
Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով ունի 12.8 միլիոն հետևորդ, զբաղեցնում է ութերորդ տեղը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Lady Gaga-ն ճանաչվել է 2011 թ. ամենաշատ եկամուտ ունեցող երգչուհին: Ըստ Forbes ամսագրի՝ նրա եկամուտը կազմել է 90 միլիոն դոլար:









































