Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Սաակաշվիլի. ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը ժամանակի խնդիր է

Երեկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեծ հարցազրույց է տվել ուկրաինական «5-րդ ալիքին», որում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:
Նա մասնավորապես ասել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացիան անհրաժեշտ է երկրի ազգային անվտանգության ապահովման համար. «Ինչ վերաբերվում է ՆԱՏՕ-ին, ապա միանգամայն վստահ եմ, որ դա ժամանակի խնդիր է: Ավելի լավ կազմակերպություն ոչ ոք մինչև հիմա չի ստեղծել, միայնակ ոչ մեկը չի կարող ապահովել իր անվտանգությունը, հատկապես փոքր երկրները, սակայն կարծում եմ, որ դա վերաբերում է նաև Ուկրաինային: Մենք չունենք այլ երկրների նկատմամբ թշնամական մտադրություններ, ուղղակի փորձում ենք գոյատևել և զարգանալ, այսքանը: Եվ, իհարկե, փոքր Վրաստանը ոչ մեկի վրա չի հարձակվի, հատկապես մեծ հարևանների, դա անմտության գագաթնակետը կլիներ: Սակայն որպեսզի գոյատևենք, մենք պետք է ունենանք անվտանգության մինիմալ երաշխիքներ: Սա մեզ համար ակնհայտ է և քննարկման ենթակա չէ»,- ասել է Վրաստանի նախագահը:
Սաակաշվիլին նաև խոսել է ձերբակալված նախկին պաշտոնայների մասին: Նա ասել է, որ շատերն են ձերբակալվել իշխանափոխությունից հետո, սակայն նրանք բոլորն ազատ են արձակվել, երբ փոխհատուցել են պետությանը հասցրած վնասները:
«Այն ժամանակ մեր բյուջեին գումարներ էին հարկավոր: Եվ ի՞նչ կարիք կար մաֆիայի ներկայացուցիչներին իրենց գումարներով հանդերձ պահել բանտերում: Որպեսզի նրանք այդ գումարներով մամուլի, իրենց փաստաբանների, միջազգային կազմակերպությունների միջոցով վնասե՞ն մեզ, այն դեպքում, երբ կարելի էր նրանց բանտերից դուրս թողնել առանց այդ գումարների: Կարծես բոլոր կողմերն էլ գոհ էին»,- նշել է նա:
Սաակաշվիլին անդրադարձել է նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական իշխանությունների գործողություններին: Նա ասել է, թե նրանք «բեռլինյան պատ» են կառուցում, քանի որ թույլ չեն տալիս հիշյալ տարածաշրջաններ մուտք գործել նախկինում այդտեղ ապրած մարդկանց` վրացիներին, ուկրաինացիներին, հույներին և այլոց: «Միայն աբխազներին և ռուսներին է թույլ տրված մուտք գործել այնտեղ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում