Saturday, 06 06 2026
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը

Ես իմ նախաձեռնությամբ չեմ հակադրվում Հայ ազգային կոնգրեսին

Երեկ Facebook սոցիալական ցանցում նոր նախաձեռնությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը: Ըստ հայտարարության` նա նախաձեռնում է ստեղծել առցանց ազատականների ալյանս (այսուհետ` 3 Ա), որը հայ իրականության մեջ առաջին փորձն է համացանցի միջոցով միավորելու Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ազատականներին և նրանց համատեղ առցանց գործունեությունը ծառայեցնելու ի շահ մեր երկրի ու ժողովրդի: «3 Ա-ում միասին փորձելու ենք ոչ միայն քաղաքական գործունեության նոր ձևեր կիրառել, այլև հիմնել ազատականության և ժողովրդավարության հայ հասարակության համար նոր ավանդույթներ, այն է` գործունեության լիակատար թափանցիկություն, ֆինանսական լիակատար անկախություն, անդամների լիակատար հավասարություն, ներքին կառավարման խորը ժողովրդավարացում ու ղեկավար մարմինների հաճախակի, մրցակցային ընտրություններ», – հայտարարության մեջ նշել է Կարապետ Ռուբինյանը:


Նոր ստեղծված նախաձեռնության մասին «Առաջին լրատվականը» զրուցել է ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանի հետ:


– Պարոն Ռուբինյան, Ձեր տարածած հայտարարությունից երևում է, որ որպես ՀԱԿ անդամ` Ձեզ չի գոհացնում Կոնգրեսի գործունեությունը, և Դուք նոր հարթակ եք փնտրում` Ձեր գաղափարներն իրացնելու համար:


– Հայ ազգային կոնգրեսը բոլորովին այլ կառույց է: Այնտեղ ո՛չ ընտրությունների մեխանիզմ կա, ո՛չ ֆինանսական խնդիրներ կան. տարբեր կուսակցություններ միավորվել են մի կառույցի մեջ: Համեմատություններ անելն անիմաստ է:


– Դուք փորձե՞լ եք Ձեր մտահոգությունները բարձրաձայնել Հայ ազգային կոնգրեսում:


– Ինչո՞ւ պետք է բարձրաձայնեի: Դրանք միանգամայն տարբեր հարթություններում գտնվող խնդիրներ են: Ես իմ նախաձեռնությամբ չեմ հակադրվում Հայ ազգային կոնգրեսին: Ինքս շարունակում եմ մնալ ՀԱԿ անդամ, իսկ նախաձեռնությանը անդամագրվածների մեջ կան ՀԱԿ անդամներ:


– Դուք ակնկալում եք նաև Արցախի ու սփյուռքի ազատականների աջակցությունը, որպեսզի նրանք իրենց համատեղ գործունեությունը ծառայեցնեն ի շահ մեր երկրի ու ժողովրդի: Բայց, դատելով սփյուռքի մտավորականների պահվածքից, այսօր նրանց ավելի շատ մտահոգում են Ցեղասպանության ճանաչման և Հայ դատի խնդիրները, քան ժողովրդավարության և ազատական գաղափարների հաղթանակը Հայաստանում:


– Եթե չեն հուզում, ուրեմն կոչին չեն հետևի և չեն միանա: Ես Facebook-ից դուրս էլ ճանաչում եմ մեծ թվով ազատական հայացքների տեր մարդկանց, և ով ցանկանա միանալ` կարող է միանալ այդ կոչին:


– Արցախո՞ւմ էլ եք հանդիպել ազատական հայացքների տեր անձանց:


– Ինչպե՞ս կարող է պատահել, որ որևէ հասարակության մեջ չլինեն առաջադեմ, ազատական հայացքների տեր մարդիկ:


– Դուք Ձեր հայտարարության մեջ նշել եք, որ մոտակա մեկ-երկու ամսում նախատեսում եք ձևավորել 10-15 հոգանոց, 3 Ա-ի առցանց համագումարը նախապատրաստող նախաձեռնող խումբ: Տպավորություն է ստեղծվում, որ Դուք ուզում եք ստեղծել առանձին կուսակցություն:


– Ես ուզում եմ ստեղծել մի հարթակ, որտեղ պետք է միավորվեն Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայության մտավոր կարողությունները: Այդ հարթակը կարող է կայանալ, կարող է չկայանալ: Հետո այդ հարթակը, եթե կայանա, կդառնա ժողովրդավարության, ազատականության սկզբունքներով կառավարվող մի մարմին: Ես կփորձեմ ինձ հեռու պահել ղեկավար մարմնից, երբ այն սկսի գործել: Ուրիշ նպատակ ես այս պահին չեմ հետապնդում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում