Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ի հայտ կգան թանգարանային փողոցներ: Այդպիսին է Թբիլիսիում զբոսաշրջության զարգացման նոր հայեցակարգը: Սեպտեմբերին Վրաստանի Ազգային թանգարանն ընդունելու է միջազգային կոնգրես, որի հիմնական թեման դառնալու են թանգարանային փողոցներն ու դրանց դերակատարությունը:
Արդեն իսկ հայտնի է, որ Թբիլիսիում կայանալիք այդ կոնֆերանսին մասնակցելու են ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Ասիայի առաջատար թանգարանների ղեկավարներն ու հանրահայտ ճարտարապետներ:
Այս կապակցությամբ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան հայտարարել է, որ թանգարանային փողոցը մեխանիկորեն չի միավորելու միայն թանգարանները, այն պետք է հասարակության համար կատարի յուրօրինակ մագնիսի և հավաքատեղիի դեր:
Նշվում է, որ 2011 թվականին Վրաստանի թանգարաններ են այցելել 111,218 մարդ, իսկ Օկուպացման թանգարանն այցելուների քանակով գերազանցել է Ստալինի թանգարանին:










































