РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը «Վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Գերմանիա) անունից Իրանին առաջարկել է վերսկսել նրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:
Այս մասին հայտնել է Էշթոնի մամլո ծառայությունը. «Մենք հուսով ենք, որ ներկայումս եկել է կառուցողական երկխոսության կայուն գործընթացի ժամանակը, որն իրական առաջընթաց կապահովի Իրանի միջուկային ծրագրի հարցում: Բանակցությունների անցկացման ժամկետը և տեղը պետք է հստակեցնել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Իրանի ու «Վեցյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ Թուրքիայում՝ Ստամբուլում, և իրանական կողմը դեմ չէ դրան:










































