Մարտի 5-ին` ժամը 14.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մեծամոր քաղաքի 32-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ ս.թ. հունվարին նա հյուրընկալվելով իր ծանոթուհու տանը և օգտվելով նրա անուշադրությունից՝ գողացել էր ոսկյա մատանի` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզել են նաև, որ մատանին ներկայում գրավադրված է Մեծամոր քաղաքի գրավատներից մեկում:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ կատարվում է հետաքննություն:









































