Ինչպես հաղորդում է Trend լրատվական գործակալությունը, այսօր Ադրբեջան է ժամանել Իրանի նավթի նախարար, OPEC նավթային միության ղեկավար Սեյիդ Մախսուդ Միրքազեմին:
Բանակցությունների ժամանակ քննարկվելու են գազային ոլորտում երկկողմ փոխգործակցության մասին հարցեր: Հնարավոր է, որ ստորագրվի երկարաժամկետ պայմանագիր, որով Ադրբեջանը Իրանին գազ կտրամադրի: Ադրբեջանն ու Իրանն այս պահին համագործակցում են նավթի արտահանման և էլեկտրաէներգիայի փոխանակման հարցերում: Այս պահին Ադրբեջանից Իրան գազ արտահանվում է, սակայն այն հիմնականում ուղղվում է Նախիջևանի գազային կարիքները հոգալուն:
Գոյություն ունեցող գազատարի արդիականացումից հետո հնարավորություն կստեղծվի ավելի մեծ ծավալների արտահանում դեպի Իրան: