Գերմանական Տյուբինգենեում մի ներկայացման մասնակցել է միանգամից 106 աճպարար: Այս մասին հայտնում է Focus-ը:
Շոուին մասնակցել են աճպարարներ Գերմանիայից, Ավստրիայից, Շվեցարիայից, Իսպանիայից: Յուրաքանչյուր իլյուզիոնիստ պետք է տեղավորվեր 65 վայրկյանում: Ընդ որում` ելույթ ունեցեղները, միավորելով ուժերը համարի համար, հատուկ պատրաստվել էին այդ երեկոյին:
Ելույթին դահլիճում հետևել է 370 հանդիսատես: Աճպարարների թվում եղել են աշխարհի երեք չեմպիոններ, երկու արծաթե ու երկու բրոնզե մրցանակակիրներ:
Շոուի մասնակիցները համաշխարհային նոր ռեկորդ են սահմանել, որը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում: Նախորդ նմանատիպ դեպքը գրանցվել է Իտալիայում, երբ մեկ ելույթի ժամանակ հանդես է եկել 62 աճպարար:
Տյուբինգենեում ելույթը նվիրված էր գերմանական իլյուզիոնիստների «Կախարդական շրջան» (Magischer Zirkel) համայնքի 100-ամյակին:











































