«Արմավիա» ավիաընկերությունը անժամկետ գործադուլ է հայտարարել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «Արմավիա» միջազգային ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: Նա նշեց, որ գործադուլը չի դադարելու, մինչև երևանյան միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը չփոխի գնային քաղաքականությունը:
«Այս պահին ոչ մի չվերթ չի լինելու: Մենք պահանջում ենք բանակցություններ»,- մանրամասնեց Նանա Ավետիսովան` տեղեկացնելով, որ չվերթներն «Արմավիա»-ն դադարեցրել է այսօր առավոտից:









































