«Բետիս»-ի գլխավոր մարզիչ Պեպե Մելը չի պատրաստվում պարտվողի կեցվածքով մեկնել Բարսելոն: «Մենք չենք գնում Բարսելոն պաշտպանությունում նստելու համար, մենք չենք վախենում «Բարսելոնա»-ից: Այո՛, նրանք աշխարհի լավագույն ակումբն են: Պեպ Գվարդիոլան ֆենոմենալ մարզիչ է: Շատ հետաքրքիր կլինի նրա հետ պայքարելը, բայց վստահ եղեք, որ մենք չենք վախենում նրանցից, որովհետև սովորել ենք մտածել, որ մենք թույլ չենք ոչ մի մրցակցից»,- ասել է Մելը Marca-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի «Բարսելոնա»-«Բետիս» հանդիպումը կկայան վաղը: