«Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանն ինձ 500 հազար ԱՄՆ դոլար էր պարտք, քիչ-քիչ մարեց, բայց 70 հազար դոլար դեռ մնացել է»,- «Երկիր»-ի հետ զրույցում հայտնել է գործարար Սիլվա Համբարձումյանը և նշել է, որ Այվազյանից հանք է գնել, որի տարածքը և անունը իրար չեն համապատասխանել: Նա հանքը հետ է տվել, բայց Այվազյանն իրեն ամբողջական գումարը չի վերադարձրել:
«Սիլվա Համբարձումյանը զարմացավ, որ Այվազյանն իրեն հազիվ է հիշել, հետո էլ անդրադառնալով պատգամավորի այն հայտարարությանը, թե ինչպես տեսնում է հանրապետության կեսը Սիլվային պարտք է, նկատեց, որ Այվազյանը լավ էլ մեծ կարծիք ունի իր մասին և կարծում է, որ ինքը ՀՀ կեսն է: Գործարար կինը վստահեցրեց, որ դեմ առ դեմ Այվազյանի հետ խոսելուց չի խուսափում, հակառակը՝ Այվազյանն Է խուսափում:
«Բազմաթիվ անգամներ թե՛ իրեն, թե՛ վարորդին տեսել եմ, վերջերս Էլ տեսա, ասաց՝ գնամ Վրաստան, Չինաստան, գամ, կտամ»,-նշել է Համբարձումյանը: Նա ասել է նաև, որ հանրապետությունում իրեն պարտք են երկու հոգի՝ Վարդան Այվազյանն ու Սուրիկ Խաչատրյանը:
«Պրինցիպի հարց ա, կազինո գնում Է, բայց կնոջ պարտքը չի տալիս»,- նշել է Համբարձումյանը: Դիտարկմանը, թե ինչու Է հենց հիմա բարձրաձայնում պարտքի մասին, Համբարձումյանն ասել է, որ համբերության բաժակը լցվել Է: Նա տեղեկացրել է նաև, որ մարտի 13-ին կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ էլ կտա այլ հարցերի պատասխանները»,- հավելում է թերթը:









































