Երգիչ Բոբի Բրաունը պնդում էր, որ, չնայած ինքն ընդհանրապես գումար չի ունեցել, և այդ ժամանակ ապրելիս է եղել իր մեքենայի մեջ, բայց ֆինանսապես օգնել է իր նախկին կնոջը` Ուիթնի Հյուսթոնին և դստերը` Բոբի Քրիստինային, երբ երգչուհին թմրադեղերից կախվածության դեմ բուժվելիս է եղել վերականգնողական հաստատությունում:
News One-ը գրում է, որ սա հայտնի է դարձել այն ժամանակ, երբ RadarOnline-ը բացահայտել է երգիչների ամուսնալուծության փաստաթղթերը:
Բրաունը 2006 թվականին ամուսնալուծության գործընթացի ժամանակ ասել էր, որ Հյուսթոնն իր դստերը վերցրել է ու հեռացել տանից՝ առանց իր հետ խորհրդակցելու:
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը հանկարծամահ եղավ անցած ամիս։











































