ԱՄՆ–ը երկուշաբթի օրը կոչ է արել Ռուսաստանին անկախ հետաքննություն անցկացնել ընտրախախտումների բոլոր դեպքերի վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների ժամանակ:
ԱՄՆ-ը, սակայն, նաև հայտնել է, որ պատրաստ է աշխատել նոր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Associated Press-ը հաղորդում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն իր հայտարարության մեջ ասել է, որ իրենք կոչ են անում Ռուսաստանի կառավարությանը վստահելի հետաքննություն անցկացնել գրանցված բոլոր ընտրախախտումների վերաբերյալ` ավելացնելով, որ ընտրությունների դիտորդների դժգոհությունների մասին լուրեր են ստացվել, ինչպես նաև ստացվել են տեղեկություններ ընտրախախտումների վերաբերյալ:










































