Պուշկինի հրապարակում ընդդիմության «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով հանրահավաքին ելույթ է ունեցել նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովը։ Այս մասին գրում է BBC-ն:
Սա Պրոխորովի առաջին ելույթն էր ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ:
«Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ դուք չեք վախեցել այստեղ գալ, և չնայած ընտրություններն անարդար էին, այնուամենայնիվ, երախտապարտ եմ նրանց, ովքեր ինձ են տվել իրենց ձայները: Ես պարտք եմ ձեզ»,-ասել է ընտրություններում պարտված միլիարդատերը:








































