Thursday, 06 06 2024
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
Կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է

Չնայած երկրում տիրող իրադրությանը` Սիրիան պատրաստ է համագործակցել ԱԷՄԳ–ի հետ

Դամասկոսը, չնայած երկրում տիրող իրադրությանը, միջուկային էներգետիկայի վիճելի հարցերի առնչությամբ կհամագործակցի ԱԷՄԳ–ի հետ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Рейтер գործակալությունը:

ԱԷՄԳ-ի խորհրդի նիստում երկուշաբթի օրը ելույթ ունենալով՝ այդ կազմակերպության գլխավոր տնօրեն Ամանո Յուկիյան ասել է, որ անցած տարվա նոյեմբերին Սիրիային նամակ էր ուղարկել` պահանջելով համագործակցել գործակալության հետ:

«Ես Սիրիայից պատասխան ստացա 2012 թ. փետրվարի 20–ի ամսաթվով, որտեղ խնդրում են հասկանալ «Սիրիայում տիրող բարդ իրադրությունը և նուրբ իրավիճակը»,- ասվում է Ամանոյի հայտարարության մեջ: Միաժամանակ Սիրիան «խոստացել է, որ կշարունակի համագործակցությունը գործակալության հետ, որպեսզի լուծեն վիճելի հարցերը»:

2011 թ. մայիսին ԱԷՄԳ–ն որոշել էր, որ Դեյր Զորի օբյեկտը «ամենայն հավանականությամբ» ռեակտոր է, որի մասին սիրիական իշխանությունները պետք է տեղյակ պահեին գործակալությանը: Բացի այդ, ԱԷՄԳ-ն փորձում է Սիրիայից տեղեկություն ստանալ երեք այլ օբյեկտների մասին, որոնք ամերիկյան հետախույզների տվյալներով՝ կապ ունեն միջուկային մշակման հետ:

«Գործակալությունը փորձում է ամբողջական մուտք ունենալ մյուս օբյեկտներ, որոնք, ինչպես գտնում է ԱԷՄԳ-ը, կապված են Դեյր Զորի օբյեկտի հետ: Ես Սիրիային կոչ եմ անում համագործակցել գործակալոթւյան հետ այդ մյուս օբյեկտների հարցը լուծելու համար»,- Ամանոյի խոսքերը մեջբերում է Рейтер գործակալությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում