Ղազախստանի Կոստանա քաղաքում մարզային լեռնադահուկային փառատոնի կազմակերպիչները հանրապետության ազգային օրհներգի փոխարեն միացրել են Ռիկի Մարտինի Livin’ la Vida Loca երգը:
Միջադեպը տեղի է ունեցել «Լեռնադահուկային առողջություն-2012» փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, որտեղ ելույթ է ունեցել Կոստանայի տարածաշրջանի վարչակազմի ղեկավարը, տեղեկացնում է Tengri News-ը: Նա մրցույթի մասնակիցներին մաղթել է «առողջություն, հաջողություն, բարեկեցություն և լավ մեկնարկ», որից հետո հնչել է. «Այժմ հնչում է Ղազախստանի Հանրապետության ազգային օրհներգը»: Լսելով երաժշտությունը՝ արարողության բոլոր մասնակիցներն աջ ձեռքը դրել են սրտներին:
Ըստ աղբյուրի՝ հասկանալով, որ հնչող երաժշտությունը նման չէ օրհներգին, ղեկավարի կողքին կանգնած մարդը բռնել է գլուխը (ընդ որում՝ այդ ընթացքում աջ ձեռքը չհեռացնելով սրտից):
Նշվում է, որ Ռիկի Մարտինի երգը հնչել է մի քանի վայրկյան, որից հետո հնչել է երկրի ազգային օրհներգը:











































