Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Carl Vinson ավիակրի գլխավորած հարվածային խմբավորումը Պարսից ծոցից շարժվել է դեպի Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափ, ուր գտնվում է ԱՄՆ 7-րդ նավատորմը: Այս մասին հայտարարել է ամերիկյան ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայությունը:
Դրանով իսկ Իրանի ափերի մոտ ժամանակավորապես մնացել է ամերիկյան ավիակրային հարվածային մեկ խմբավորում՝ Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ, որը գտնվում է Արաբական ծովի հյուսիսային ջրերում և ավիաաջակցություն է ցուցաբերում Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զորքերին:
Իսկ Վիրջինիայի նահանգի Նորֆոլկ բազայում գտնվող Enterprise ավիակրի գլխավորած հարվածային խմբավորումն այս ամիս կմեկնի Պարսից ծոցի տարածաշրջան:








































