Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը Twitter-ի իր էջում մեկաբանել է ՌԴ վարաչապետ Վլադիմիր Պուտինի հաղթանակը երեկ կայացած նախագահական ընտրություններում և Մանեժնայա հրապարակում «հաղթողների հանրահավաքին» նրա արցունքները:
«Թանկագին Վլադ, անակնկա՛լ, անակնկա՛լ: Դու հաղթել ես: Ռուսաստանի ժողովուրդը նույնպես լաց է լինում»,- գրել է նա:
Հիշեցնենք. երեկ Պուտինը ներկա է գտնվել «հաղթողների հանրահավաքին»: Գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևի ելույթի ժամանակ հեռուստատեսությամբ խոշոր պլանով ցուցադրել են Պուտինի դեմքը՝ այտերին արցունքներ: Ավելի ուշ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, որ արցունքները քամուց են առաջացել:









































