«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 16-ին և առաջիկայում այդ մասին պաշտոնապես կհայտարարվի:
Ինչ վերաբերում է մինչ այդ շրջանառվող լուրերին, թե համագումարը տեղի է ունենալու մարտի 11-ին, կուսակցության մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ դա նախնական որոշում էր և պաշտոնապես այդ մասին չէր հայտարարվել, պարզապես չէր բացառվում նաև նշված օրը:










































