Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Մենք պայքարելու ենք սոցիալական անհավասարութուն ծնող պատճառների վերացման համար. Տ. Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի մշակման ուղղությամբ քննարկումները մարտի 4-ին շարունակվել են Սյունիքի մարզի Սիսիան և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում:

ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ քննարկումներին մասնակցել են տեղի կուսակիցները, հասարակական ակտիվ զանգվածը և մտավորականությունը: Վարչապետը նշել է, որ նախորդ հինգ տարիներին ՀՀԿ-ի նպատակն է եղել ամրապնդել պետությունը, ապահովել երկրի անվտանգությունը` հակառակորդին պարտադրելով խաղաղություն:

«Այս ամենը մեզ հաջողվել է իրականացնել պատշաճ կերպով: Այսօրվա թիվ մեկ խնդիրը մեր պետության դիմադրողականության բարձրացումն է և մենք պատրաստ ենք լրացուցիչ ջանքեր գործադրել` նոր մարտահրավերներին դիմագրավելու համար»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկայում ժողովուրդը պահանջում է փոփոխություններ, որոնց ազդեցությունը նշանակալի կլինի հասարակության բարեկեցության զարգացման ու ամրապնդման գործում:
Վարչապետն ասել է, որ պետության առջև ծառացած առաջնային խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է, որոնք կապահովեն բարձր վարձատրություն: «Այս նպատակին հասնելու համար պետությունը մշակել է արդյունաբերական ճյուղային քաղաքականություն` նպատակ ունենալով խթանել արտահանումը և ստեղծել ժամանակակից աշխատատեղեր: 11 ճյուղերով բացահայտվել են արտահանման և ներդրումների իրականացման հնարավորություններն ու ռեսուրսները»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` ներկայում հանրապետությունում առկա է 340 հազար գյուղացիական տնտեսություն, որոնց զարգացման խնդիրը խիստ արդիական է: Դրանց լուծման նպատակով պետությունը մշակել է մի շարք ծրագրեր` գյուղացուն օժանդակություն ցուցաբերելու համար: «Սերմնաբուծության զարգացման ծրագրով առաջիկա չորս տարիների ընթացքում սերմնարտադրության տարեկան ծավալները կհասցվեն 30 հազար տոննայի, ինչն ամբողջությամբ կբավարարի հանրապետության ողջ պահանջարկը: Խթանվում է նաև պարարտանյութի արտադրությունը, մյուս կողմից սուբսիդավորվում վերջինիս ձեռք բերումը»,- տեղեկացրել է վարչապետը` ավելացնելով, որ գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք վարկային տոկոսադրույքների սուբսիդավորումը ևս կրելու է շարունակական բնույթ:

Բելառուսի և Ռուսաստանի հետ մշակվում է լիզինգային ընկերությունների ստեղծման հայեցակարգ, որի ներդրմամբ գյուղացիական տնտեսությունները ցածր տոկոսադրույքներով կկարողանան ձեռք բերել գյուղտեխնիկա: «Մեր առաջնահերթություններից մեկը մարզերում նոր ենթակառուցվածքների ներդրումն է, որպեսզի կյանքն այստեղ լինի հարմարավետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Դպրոցաշինությունը ևս ՀՀԿ նախընտրական ծրագրի առաջնահերթություններից է լինելու: Ներկայում հանրապետության 300 դպրոցներում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Անցում է կատարվելու նաև 12-ամյա պարտադիր կրթակական համակարգի: Պետությունը կերաշխավորի ուսումնարաններում, քոլեջներում երիտասարդների կրթության ֆինանսավորումը:

Առողջապահության բնագավառում կշարունակվի ապահովագրական համակարգի ներդրումը, ինչը բարձրորակ բուժօգնությունը հասանելի կդարձնի քաղաքացիների համար: Պետությունը կֆինանսավորի սրտի վիրահատությունը և օնկոլոգիական թանկարժեք բուժօգնությունը:

«Մենք պայքարելու ենք սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացման համար: Սոցիալապես անապահով 116 հազար ընտանիքների անդամների կրթական ծախսերը ևս կիրականացնի պետությունը, իսկ աշխատունակ անձանց համար կստեղծվեն աշխատատեղեր, որպեսզի քաղաքացին ինքը կարողանա լուծել իր կենցաղային խնդիրները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Տարածքների համաչափ զարգացման նպատակով պետությունն առաջին հերթին ֆինանսական միջոցներն ուղղելու է մարզեր: «Պետական, վարչական, տնտեսական բազմաթիվ ֆունկցիաներ այսօր կենտրոնացած են Երևանում: Մենք պետք է վերանայենք մեր քաղաքականությունը և ֆինանսական միջոցներն ուղղենք մարզերի զարգացմանը, միաժամանակ, բեռնաթափելով Երևանը: Քաղաքները պետք է ունենան մասնագիտացում, որն էլ կնպաստի մարզերի առաջանցիկ տեմպերով զարգացմանը»,- նշել է վարչապետը:

Քննարկումների ընթացքում հնչել են բազմաթիվ առաջարկություններ, որոնք իրենց տեղը կգտնեն ՀՀԿ նախընտրական ծրագրում: ՀՀ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային բնագավառների զարգացման և հիմնախնդիրների լուծման գործում ունեցած անձնական ակնառու ավանդի համար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Ակսել Բակունցի անվան հուշամեդալով:
Վարչապետի գլխավորած Հանրապետական կուսակցության պատվիրակությունը Սիսիանում ծաղիկներ է դրել կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Երևան վերադառնալու ճանապարհին Տիգրան Սարգսյանի գլխավորած կուսակցական պատվիրակությունը Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցի կապակցությամբ այցելել է Արարատ գյուղում գտնվող սպարապետի տուն-թանգարան: Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով նաև նրա հիշատակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում