Ճապոնացի գիտնականները ստեղծել են սարք, որը պետք է ստիպի խոսող մարդուն լռել: Հետազոտությունն առայժմ չի հրապարակվել, սակայն այն կարելի է կարդալ arXiv.org կայքում:
Անցած դարի 1990-ականներին հոգեբույժները պարզեցին, որ խոսելիս մարդը լսում է իր ձայնը, ինչը խոսքային ապարատի և գլխուղեղի միջև փոխադարձ կապի ուղիներից մեկն է: Ինչպես ենթադրվում է, դա շատ կարևոր է հատկապես կակազող մարդկանց համար: Օրինակ` կակազող մարդու՝ սեփական խոսքը 50 միլիվայրկյան դադարով լսելը կարող է զգալի նվազեցնել նրա կակազելու հաճախականությունը:
Այս եղանակը ստացել է DAF (Delayed auditory feedback-հետադարձ աուդիոկապ դադարով) անվանումը: Պարզվել է, որ առողջ մարդկանց մոտ DAF-ը կարող է առաջացնել կակազություն` «խցանելով» հակառակ կապի ուղին:
Նոր աշխատանքի շրջանակում գիտնականներն առաջարկել են պարզագույն համակարգ, որը կարող է խաթարել խոսքի նորմալ ընթացքը: Այն շատ պարզ է ու ներկայացնում է իրենից միկրոֆոն, դինամիկներ, որոնք միացված են մի սարքի, որն անվանել են «խոսքային աղմուկի գեներատոր»: Գիտնականների խոսքով` այն կարող է ուղղվել ու ազդել կոնկրետ անձանց վրա` անհարմարություն չպատճառելով մյուսներին: Նրանց պնդմամբ` սարքի ազդեցությանը ենթարկված մարդը չի զգում որևէ անհարմարություն:










































