Saturday, 06 06 2026
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Բանկերից վախենալ պետք չի. Աշոտ Օսիպյան

Գործարարները շատ հաճախ բողոքում են վարկավորման տոկոսադրույքներից և վարկ վերցնելու դժվարություններից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը չհամաձայնեց այդ գնահատականի հետ: Ըստ նրա՝ պետք է համեմատություն կատարել:

Ա. Օսիպյանի խոսքով՝ բանկերը սկսնակ բիզնեսի վարկավորման համար չեն: Որպես ինստիտուցիոնալ կառույց դրա համար կան վենչուրային կապիտալներ, ներդրումային հիմնադրամներ, որոնք ստեղծվել են հատուկ սկսնակ բիզնեսի վարկավորման համար:

Բանկերը պահանջում են 1-6 տարի կայուն պատմություն, որը, միության նախագահի կարծիքով, նորմալ է, որովհետև բանկերը ստեղծված են արդեն աշխատող, քայլող բիզնեսի վարկավորման ու աշխատող բիզնեսի մեծացման համար. «Մենք ունենք բավականին շատ վարկեր, որոնք ուղղված են ՓՄՁ-ներին, նույնիսկ 1000 դոլարանոց վարկեր կան, որոնց համար անգամ գրավ չի պահանջվում: Դա հատուկ էքսպրես կամ խմբակային վարկեր են, որոնց համար գրավի առարկա պետք չի: Պետք է ունենալ բիզնես, ունենալ ծրագիր, բանկերի հետ աշխատելու ունակություն: Բանկերից վախենալ պետք չի»:

Ընդ որում, Ա. Օսիպյանի հավաստմամբ՝ հայկական բանկերն ավելի մատչելի են, քան հարևան երկրներում՝ Վրաստանում և Ադրբեջանում, չնայած ռիսկերը նույնն են: ՀՀ-ում խոշոր բիզնեսի վարկավորումը կատարվում է 9-10% տոկոսադրույքով, Վրաստանում՝ 14%:

Ա. Օսիպյանը չհամաձայնեց որոշ գործարարների այն պնդմանը, որ 10%-ով վարկ ստանալու համար ծանոթի միջնորդություն է հարկավոր. «Բիզնես ծրագիր կա: Չեմ կարծում, որ ծանոթ-բարեկամով կարելի է վարկ ստանալ: Անհնարին է: Խնդիր կա՝ ծրագիրը պետք է գնահատել, քանի որ առևտրային բանկերում մարդը չի որոշում ռիսկը: Կա ծրագիր, որը տալիս է, թե վարկը քանի տոկոսով պետք է տրվի: Դա կոչվում է ռիսկի վրա հիմնված գնանշում»:

Միության նախագահի խոսքով, այսօր բանկերն իրենք են փնտրում լավ հաճախորդ, որ ունի լավ վարկային պատմություն, լավ պատկերացում գործից: «Այդ պատկերացումը վաղուց անցել է, որ կարելի է բանկերից ծանոթով վարկ ստանալ: Հիմա շատ մեծ մրցակցություն է, և գրավը երրորդ, չորրորդ տեղում է»,- նշեց Ա. Օսիպյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում