Ռուսաստանի վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը նախագահի մեկ այլ թեկնածու Միխայիլ Պրոխորովին համարում է արժանի մրցակից: Պուտինը նրա հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ գործարարին մաղթել է հաջողություն նոր կուսակցություն ստեղծելու գործում, իսկ Պրոխորովի նախընտրական քարոզչությունն անվանել է «արժանի և հետաքրքիր»: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Ավելի վաղ Պրոխորովը լրագրողներին հայտարարել էր, որ չի արձագանքի Պուտինի կողմից ապագա կառավարությունում որևէ պաշտոն զբաղեցնելու առաջարկին: Պրոխորովը նաև ասել էր, որ երկրի շահերից էր բխում քվեարկության երկրորդ փուլի անցկացումը:











































