«Գոլոս» իրավապաշտպան կազմակերպությունը, որն իրականացնում է ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքների այլընտրանքային հաշվարկ, այս պահին արձանագրում է, որ գործող վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 50,24%-ը, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվարկներով այդ թիվը կազմում է մոտ 64%:
Այլընտրանքային այս հաշվարկի արդյունքով` կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը ստանում է քվեների 19.25%-ը, գործարար Միխայիլ Պրոխորովը` 17,29%, Վլադիմիր Ժիրինովսկին` 6,26%, իսկ Սերգեյ Միրոնովը` 5,09%:
Ըստ «Գոլոսի»` իրենք կարճ հաղորդագրությունների միջոցով տեղեկություններ են հավաքում ընտրատեղամասերում գտնվող իրենց դիտորդներից: Այս պահին մշակվել են ավելի քան 1500 տեղամասի արդյունքներ:









































