ԱՄՆ սենատորը, ով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, կիրակի օրը կոչ է արել Արաբական երկրների լիգայի միջոցով զինել Սիրիայի ապստամբներին և առաջարկել է Սիրիայի կառավարական զորքերի համար սահմանել գոտիներ, որտեղով նրանք չեն կարողանա շարժվել՝ ընդդիմության վրա հարձակվելու համար:
Reuters-ը հաղորդում է, որ սենատոր Լինդսի Գրահամն ասել է, որ միանում է դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթելի առաջարկին` կոչ անելով Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին «պատերազմական հանցագործ» համարել:
Երկու սենատորներն էլ Սենատի զինված ուժերի ծառայության կոմիտեի անդամներ են:
Գրահամը Fox News Sunday հաղորդման ընթացքում ասել է, որ միջազգային ճնշման կարիք կա: Նա ասել է, որ ապստամբներին հարկավոր է օգնել ռազմական և տնտեսական առումով։










































