ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Մանեժնայա հրապարակում ելույթ է ունեցել իր համակիրների առջև և երախտագիտություն է հայտնել աջակցության համար:
Ելույթի ժամանակ նա արտասվել է. «Մենք ցույց տվեցինք, որ մեր մարդիկ նորույթի ցանկությունը կարող են տարբերել քաղաքական սադրանքներից: Մենք այսօր հաղթել ենք` շնորհիվ քաղաքացիների ճնշող մեծամասնության: Ես խոստացե՞լ էի, որ մենք կհաղթենք: Մենք հաղթել ենք: Փա՜ռք Ռուսաստանին»:
Արցունքներին չհավատացող Մոսկվան կհավատա՞ արդյոք Պուտինի արցունքներին` ցույց կտա ժամանակը:








































