Իսպանացի հայտնի դատավոր Բալտասար Գարսոնն ընդունել է Արգենտինայի նախարարների կոնգրեսի մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի խորհրդական դառնալու առաջարկությունը: Այս մասին մարտի 4-ին հայտնում է իսպանական El Pais թերթը:
Իսպանիայի գերագույն դատարանը դատավոր Բալտասար Գարսոնին՝ հեռախոսային բանակցություններն անօրինական լսելու դատական գործով արգելել էր 11 տարվա ընթացքում զբաղվել մասնագիտական գործունեությամբ: Բալտասար Գարսոնի դեմ եղել է երեք դատական գործ` գումարի անօրինական յուրացման, իշխանության չարաշահման մեղադրանքներով:









































