Ռուսաստանի բոլոր շրջաններից ընտրությունների ընթացքի ուղիղ հեռարձակումը վեբ-տեսախցիկներով, բացի Կալինինգրադից, Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին դադարեցվել է և կվերսկսվի մեկ ժամից, երկրի ամենաարևմտյան հատվածում քվեարկության ավարտից հետո:
РИА Новости-ի թղթակցին կապի և զանգվածային հաղորդակցման նախարարությունից տեղեկացրել են, որ հեռարձակումը դադարեցված է և կվերսկսվի ավտոմատ կերպով: Հեռարձակման մեջ «կույր ժամն» անհրաժեշտ է, որպեսզի պահպանվի ՌԴ նախագահի ընտրությունների մասին օրենքը, որն արգելում է ընտրությունների արդյունքները հրապարակել մինչ երկրի բոլոր շրջաններում դրանց ավարտը:
Մոսկվայի ժամանակով ժամը 21.00-ին, երբ Կալինինգրադի երկրամասում կավարտվի քվեարկությունը, հեռարձակումը կվերականգնվի այնտեղից, որտեղից որ ընդհատվել էր: Այդ կերպ webvybory2012.ru կայքից օգտվողները կարող են տեսնել ձայների հաշվարկման ընթացքը:










































