Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի ռազմական բազայում մի քանի հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է BBC–ն։
Ականատեսների խոսքերով՝ այրվում է զինամթերքի պահեստը, իսկ բազայի շրջակա մի քանի հաստատություններ ավերվել են:
Բրազավիլի արևելյան մասերի բնակիչների մի մասը փախել է տներից:
Պայթյունները լսելի են եղել քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Քինշասայում, որտեղ պայթյունի հետևանքով ջարդվել են տների պատուհանների ապակիները:










































