Բաթումիում ավելի քան հինգ հազար մարդ դեմ են դուրս եկել մզկիթի կառուցմանը: Առավոտից տեղացիները հավաքվել են քաղաքի թատրոնի հետնամասում։ Նրանք պատարագ մատուցելով՝ բողոքել են Ազիզիե անունը կրող մզկիթի կառուցման դեմ:
Չնայած վատ եղանակային պայմաններին՝ պատարագին ներկա է եղել ավելի քան հինգ հազար մարդ, որոնց թվում՝ քաղաքական գործիչներ, տարբեր ոլորտների աշխատակիցներ:
Հավաքին մասնակցել են նաև Աջարիայի մուսուլմանական համայնքի թվով 160 ներկայացուցիչներ, ովքեր մի քանի օր առաջ նամակ էին ուղարկել Վրաստանի նախագահ Սաակաշվիլիին, որում դեմ էին արտահյտվել մզկիթի շինարարությանը:
Մզկիթն այնքան մեծ է լինելու, որ դրա շինարարության համար անհրաժեշտ է լինելու մի քանի միլիարդ դոլար, և այն զբաղեցնելու է Բաթումիի մի զգալի մասը:









































