Մարտի 5-ին տեղի կունենա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների և VIP կոմերցիոն նոր սրահի պաշտոնական բացման արարողությունը:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց օդանավակայանի լրատվական ծառայության ղեկավար Գևորգ Աբրահամյանը, նոր տերմինալը շահագործման հանձնելիս այս հատվածը դեռ չէին ավարտել, այժմ դա էլ է պատրաստ: «Այս սրահից ուղևորները նաև ուղիղ կապ են ունենալու բիզնես-սրահի հետ»,- ասաց Գ. Աբրահամյանը:









































