Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Հարթունյանի ինչի՞ վրա են հատկապես աչք դրել «Փարիզյան սուրճից» չհագեցածները

Պաշտոնեական դիրքը չարաշահելուն և ուրիշի վաստակած գումարը իրենցով անելուն սովոր մեր մի շարք իշխանավորների թակարդն ընկած հերթական սփյուռքահայի հետ կատարվածը պարզապես Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման բազում դեպքերից մեկն է: Սակայն այս դեպքն առանձնանում է նրանով, որ նաև լուրջ ոտնձգություն է կատարվել սեփականության իրավունքի նկատմամբ:

«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանը վերջին 1.5 տարվա ընթացքում թեև հասցրել է հիասթափվել մի շարք հարենակիցներից, սակայն վստահեցնում է, որ հայրենիքից չի հիասթափվել և ոչ մի դեպքում չի հեռանալու: Զանազան ամենակոպիտ խախտումներով լի քրեական և քաղաքացիական գործերը, որոնցով այսօր ծանրաբեռնված է Հարթունյանների ընտանիքը, փաստում են, որ արվեստագետի դեմ սկսված գործընթացը հասարակ հաշվեհարդար է, իսկ ինչպես գործերում առկա ապօրինությունները մատնանշելով ընդգծում են Հարթունյանի փաստաբանները` այս բոլոր գործերն ընդամենը մեկ նպատակ են հետապնդում` ամեն կերպ արգելանքի տակ պահել սփյուռքահայի գույքը, հոգեբանորեն ճնշում գործադրել նրա վրա և ցույց տալ, որ դատական իշխանությամբ կարող են ճնշել: Իսկ սրա արդյունքում, Հարթունյանների ներկայացուցիչների համոզմամբ, հայրենիքի որոշ «նվիրյալներ» նպատակ ունեն կամ ձեռք գցել նրա ամբողջ ունեցվածքին կամ էլ հատկապես Ժամացույցի գործարանի բաժնեմասին, որում, ի դեպ, Հարթունյանը երկրորդ խոշոր բաժնետերն է և խոսքը վերաբերում է 8-10 մլն դոլարի:

Հարթունյանի փաստաբանները թերևս ժամերով կարող են խոսել թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական գործերում տեղ գտած աբսուրդի հասնող միտումնավոր թերացումների փաստերի մասին, այլ հարց է, որ դրանց վերաբերյալ պարզաբանում տվող գոնե մեկը չկա: Մասնավորապես, Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը ընդգծում է, որ քրեական գործից մինչ օրս տարօրինակ ձևով դուրս են մնացել հենց այն 2 անձինք, ովքեր բոլոր տվյալներով հենց պետք է պատասխանատվություն կրեին, եթե իսկապես հարկերից չարամտորեն խուսափում ասվածը տեղի է ունեցել:

Ավելին` հիմա այդ երկու անձանց ցուցմունքների վրա կառուցված է Նարեկ Հարթունյանի, Անի Մնացականյանի և Արթուր Գալստյանի մեղադրանքը: Խոսքը վերաբերում է ընկերության տնօրենին` Արտյոմ Մարտիրոսյանին, որը բոլոր փաստաթղթերն ու հաշվետվություններն անձամբ է ստորագրել ու ներկայացրել, երկրորդը Սևակ Արզարունին է եղել, որն այդ ժամանակ ընկերության սեփականատիրոջ` Նարեկ Հարթունյանի լիազորած ու վստահված անձն է եղել: Սակայն չգիտես ինչպես նախաքննական մարմինը որոշել է, որ այս երկուսը չեն գիտակցել հարկերից խուսափելու մասին, իսկ խուսափողն իրականում եղել է Նարեկ Հարթունյանը, որը մինչև 2010 թվականի սեպտեմբեր անգամ որևէ առնչություն չի ունեցել ընկերության հետ, ընդամենը հանդիսացել է ընկերության սեփականատիրոջ կրտսեր որդին:

Ապօրինությունների մի ամբողջ խուրձ է բացվում, երբ փաստաբանները պատմում են Հարթունյանի և ընկերության մյուս երկու աշխատակիցների կալանավորման գործընթացի մասին: Համաձայն Հայաստանում ընդունված ավանդույթի՝ Նարեկ Հարթունյանին և մյուս 2 գործընկերներին ևս կալանավորել են այն ընդունված ձևակերպմամբ, թե եթե գտնվեն ազատության մեջ գործի քննության ընթացքում, ապա կարող են խոչընդոտել գործի քննությանը կամ խուսափել պատասխանատվությունից: «Այս մարդիկ արդեն 2.5 ամիս է դուրսն են, բայց ե՞րբ են խոչընդոտել գործի քնությանը, ե՞րբ են թաքնվել…»,- հարցնում է Հարթունյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը և հետաքրքիր մի հանգամանք նկատում, այն է` ՀՀ դատարանները փաստորեն այսօր ավելի մեղադրական են, քան դատախազությունը: Դատարանները կալանքի որոշում են ընդունում վերը նշված պատճառաբանություններով, իսկ դատախազությունը 4 օր հետո գտնում է, որ այս մարդիկ չեն կարող խուսափել քրեական պատասխանատվությունից, չեն կարող խոչընդոտել գործի քննությանը և բաց են թողնում: Իսկ այդ ընթացքում միայն ՊԵԿ-ի քննչական վարչությունը հարկադրաբար պահում է 2 տղամարդու և մի կնոջ` առանց անգամ ամենաէլեմենտար պարագաների, առանց քնելու հնարավորության:

Հարթունյանի մյուս ներկայացուցիչ Անի Թորոսյանի խոսքով, այն պահից սկսած, երբ պաշտպանյալներին ազատել են կալանքից, իրենք սկսել են արդեն չվստահել քննիչներին և քննչական խմբին և յուրաքանչյուր ցուցմունքի կամ առերեսման հրավիրելիս պահանջել են փոխել քննիչներին, ինչը բնականաբար մերժվել է:
Այս պահին կալանք է դրված ընկերության ամբողջ գույքի ու դրամական միջոցների վրա, որն, ի դեպ, ըստ Հայկ Ալումյանի, կալանքի տակ է օրենքի կոպիտ խախտումներով: «Համաձայն օրենքի` պետք է որոշակիացվի չափը: Այսինքն` պետք է լինի քաղաքացիական հայց, գույքի հնարավոր բռնագրավում պետք է նախատեսվի, որոշակի չափով, իսկ այդ չափն ապահովելու համար էլ որոշակի չափով կարող է դրվել կալանք: Մինչդեռ ընկերության գործունեությունը փաստացի սառեցված է, և իրենք համարում են, որ գործում են պետական շահերի համար, ամբողջ գույքի վրա ոչ ոք իրավունք չունի արգելանք դնել»,- ասաց փաստաբանը:

Ալումյանն ընդգծեց, որ ՀՀ-ն վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր անունից հանդես եկող ՊԵԿ-ի ներկայացուցչի այն անզգույշ հայտարարության համար, թե Նարեկ Հարթունյանը հանցագործ է, քանի որ հայտարարությունն արվել է այն պարագայում, երբ գործը դեռևս նոր է գնում դատարան և դատավճիռ չկա:

Ինչ վերաբերում է մեղադրող դատախազի` Բագրատ Պետրոսյանի վարքագծին, փաստաբան Անի Թորոսյանի խոսքով՝ նա մի դատախազ է, որը բացահայտ ստում է դատարանի դահլիճում: Մասնավորապես դեկտեմբերի 30-ին Վերաքննիչ քրեական դատարանում դատախազ Պետրոսյանը միջնորդել է դատարանին հետաձգել դատական նիստը այն պատճառաբանությամբ, որ այլ դատական նիստի է մասնակցում: Պաշտպանական կողմի այն հարցադրմանը, թե որ քրեական գործով և կոնկրետ որ դատարանում է նիստի մասնակցում, նա հրաժարվել է պատասխանել և ասել է, որ պարտավոր չէ հաշվետու լինել պաշտպանական կողմին: Սակայն դրանից հետո պաշտպանական կողմը, դիմելով դատական դեպարտամենտ և ՀՀ բոլոր դատարաններին հարցում անելու միջոցով պարզել է, որ դատախազ Պետրոսյանն այդ օրը որևէ դատական նիստի որևէ դատարանում չի մասնակցել, այսինքն` դատախազն ընդամենը միտում է ունեցել հետաձգելու դատական նիստը, թե ինչ պատճառով և ում հետ ինչ համաձայնեցնելու համար, Անի Թորոսյանի խոսքով, դեռևս մութ կմնա, մինչև չպարզվի, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում:

«Ջէ Էյջ Ստորիջ Էնթրփրայզիս» ընկերությանը հարկային մարմնի կողմից տրված վարչական ակտի մասով ներկայացուցիչ Չաքմիշյանի խոսքով` վարչական վարույթն իր հերթին աբսուրդի և անօրինականությունների մի շարան է և պրոֆեսիոնալ առումով այնքան անմակարդակ ձևով է արված, որ ծիծաղելի է նույնիսկ ոչ իրավաբանների համար: Մասնավորապես` ընկերությունն ունի հարկային մարմնի կողմից գրված ստուգման ակտ, անկախ նրանից՝ հիմնավորված է այն, թե ոչ հարկային իրավունքի տեսակետից: Ընկերությունն իրավունք ունի բողոքարկել այդ ակտը, մինչդեռ քրեական գործը և առաջադրված մեղադրանքը կառուցված է այդ ակտի և դրան հարակից այլ ապացույցների հիման վրա: Սակայն եթե վարչական դատարանում այդ ակտն անվավեր ճանաչվի, ապա փլուզվում է ամբողջ քրեական գործը: Մինչդեռ նախաքննության շրջանակում կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք ապացուցում են նախաքննության մարմնի կատարյալ ինքնավստահությունը` վարչական դատարանի կողմից ընկերության հայցը մերժելու մասով:

«Քրեական օրենսգրքով նախատեսվում է կոնկրետ պատասխանատվություն անմեղ անձին դատապարտելու համար, և թող պետական մարմինները քրեական օրենսդրությունը մի քիչ ավելի փոքր ցանկությամբ ճոճեն աջ ու ձախ, քանի որ այս պարագայում կարող է հարվածներն իրենց դիպչեն»,- հիշեցնում է Չաքմիշյանը:

Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը բարձրացնում է Սևակ Արզարունու ներկայացրած հայցի հետ կապված խնդիրները. վերջինս չնայած Հարթունյանների դեմ գումարային պահանջով հայց է ներկայացրել, դրանում հայցապահանջ չի նշել, բայց չգիտես ինչու դատարանը վարույթ է ընդունել Արզարունու պահանջը: «Շուրջ 1 տարի 3 ամիս է այդ գործի քննությունն ընթանում է և որևէ մեկիս, այդ թվում՝ դատարանին հայտնի չէ, թե Արզարունին որքան գումար է պահանջում: Սակայն գործի ընթացքից ակնհայտ է, որ հայտի ներկայացումը բացառապես մեկ նպատակ է հետապնդում` Հարթունյանների ունեցվածքի վրա արգելանք դնել: Իսկ այդ իմաստով դատարանն այս պահին իրեն ոչ հարիր գործառույթ է իրականացնում ամեն կերպ արգելանքը պահելու համար»,- ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը:

Ի դեպ, Նարեկ Հարթունյանը իր և հարենիքից հիասթափված հեռացած «Փարիզյան սուրճի» սեփականատիրոջ միջև զուգահեռներ է տեսնում. «Մեր պատմությունը զուգահեռ է, քանի որ հետևում կանգնած մարդիկ նույնն են»,- ասում է նա և վստահեցնում, որ իր միջոցով դեռ շատ բաներ կբացահայտվեն: Ինչ վերաբերում է Սևակ Արզարունուն` վերջինս, Հարթունյանի համոզմամբ, այս պահին ուղղակի միջոց է ուրիշ մարդկանց համար, և այս գործընթացն արդեն ուրիշ մակարդակի վրա է գտնվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում