Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հերքել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեիգի հայտարարությունն այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանական ընտրություններն ազատ և արդար են եղել:
Մեհմանփարաստը հայտարարել է, որ Հեիգի մեկնաբանությունն անհեթեթություն է և արտացոլում է մեծ Բրիտանիայի սովորությունը` խառնվել Իրանի ներքին գործերին:
Նախնական տվյալներով՝ ընտրությունները թուլացրել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դիրքերը և ուժեղացրել Այաթոլա Խամեինիի կողմնակիցների դիրքերը
Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն մի քանի օր հետո:










































