«Կարմիր խաչ»–ի միջազգային կոմիտեն այսօր ևս մեկ անգամ կփորձի մտնել Սիրիայի Հոմս քաղաքի Բաբ Ամրո թաղամաս` քաղաքացիներին օգնություն տրամադրելու նպատակով:
BBC News-ը հաղորդում է, որ «Կարմիր խաչ»–ի խոսնակն ասել է, թե իրենք կվերսկսեն բանակցությունները պաշտոնյաների հետ, ովքեր շաբաթ օրը թույլ չէին տվել, որ խումբը մտնի թաղամաս:
Սիրիայի իշխանություններն ասել են, որ տարածքը մաքրում են ծուղակներից:
Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ Սիրիայում մահացած երկու լրագրողների մարմիններն այսօր վերջապես կհասցվեն Փարիզ: