«Ժառանգություն» կուսակցությունը «շեմի» մոտ գտնվող քաղաքական ուժերից է և եթե լավ աշխատի, ապա առաջիկա ԱԺ ընտրություններին կարող է հաղթահարել այն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:
«Եթե կուսակցությունը լավ չաշխատի, ռիսկ կա, որ չի կարող հաթահարել պատնեշը: Ինձ թվում է՝ «Ժառանգությունը» նոր է սկսում իր գործողություններն ու ընտրարշավը: Սովորաբար համագումարներից հետո կուսակցություններն ակտիվանում են, այնպես որ, դեռ պետք է տեսնել՝ քաղաքական այդ ուժն ինչ քայլեր է ձեռնարկելու: Միաժամանակ, ինչպես երևում է՝ «Ժառանգության» մոտ առաջ գնալու ցանկություն ու ձգտում կա: Երեկվա նրանց համագումարը հենց սրան էլ կարելի է վերագրել»,- ասաց սոցիոլոգը:






































