Ինչպես տեղեկացնում է Комсомольская Правда թերթի կայքը, 2009թ. մահացած հայտնի ռուս երգչուհի Լյուդմիլա Զիկինայի զարդերը աճուրդում վաճառվել են 31.878 միլիոն ռուբլով:
Զարդերի մեծ մասը ձեռք է բերել երգչուհու երկրպագուներից մեկը:
«Նախնական տվյալներով՝ զարդերի մեծ մասը հեռախոսով գնել է երգչուհու երկրպագուն, ում անունը դեռևս չի նշվում»,- ասվում է կայքում:
Երգչուհու զարդերից ամենաթանկարժեքը բնական ադամանդներով զարդարված երգչուհու ականջօղերն էին, որոնք վաճառվել են 6.5 միլիոն ռուբլով: Ինչպես նշվում է կայքում, ենթադրվում է, որ ականջօղերը պատրաստվել են հատուկ Լյուդմիլա Զիկինայի համար:









































