Մարտի 8-ին Ժնևում հումանիտար ֆորում է հրավիրվելու` նվիրված Սիրիայում կատարվող իրադարձություններին:
Ֆորումին կմասնակցեն ՄԱԿ-ի հումանիտար օգնության ցուցաբերման ստորաբաժանումը, հումանիտար հարցերով Եվրահանձնաժողովը, ԱՊԼ անդամ երկրները, Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը, նաև ՄԱԿ-ի անդամ երկրները:
ՄԱԿ-ի հումանիտար օգնության ցուցաբերման ստորաբաժանման ներկայացուցիչ Էլիզաբեթ Բիրսի խոսքերով՝ ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կփոխանակվեն մտքեր Սիրիայում ծագած ճգնաժամի արդյունքում առաջացած հումանիտար օգնության անհրաժեշտության շուրջ: