Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

1949թ. այս օրը ծնվեց ճարտարապետ, երաժիշտ Արթուր Մեսչյանը. (պատմություն)

1949թ. այս օրը Երևանում ծնվեց հայ Ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ Արթուր (Արտաշես) Մեսչյանը`ԽՍՀՄ-ում առաջին ռոք-խմբի` «Առաքյալներ»-ի (1968-1979թթ.) հիմնադիրը:

Յոթ տարեկանից Մեսչյանը Երևանի Սպենդիարովի անվան երաժշտական դպրոցում ջութակի ու դաշնամուրի դասերի է հաճախել, երգել Ա. Սպենդիարովի անվան հայկական ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի տղաների երգչախմբում: Հետագայում Մեսչյանը ինքնուրույն կիթառ նվագել է սովորել: Դպրոցական տարիներին նա սկսում է երաժշտություն գրել: Հասուն տարիքում արդեն` 1973թ. մոտ մեկ տարի Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում իր ստեղծագործությունների վրա:

16 տարեկան հասակում, Արթուր Մեսչյանը գրում է «Ու՞ր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը: 1966թ. Մեսչյանն ընդունվում է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ: Ինստիտուտի առաջին կուրսում` 1967թ. Մեսչյանը ստեղծում է «Առաքյալները» (Apostles) ռոք-խումբը: Հաջորդ տասնամյակի սկզբերին «Առաքյալներ»-ն անսպասելիորեն անհայտացավ երաժշտական բեմից: Գործունեության ամբողջ տարիների ընթացքում Արթուր Մեսչյանը եղել է խմբի առաջատարը և կատարված բոլոր երգերի հեղինակը:

1989թ. Մեսչյանը կնոջ և երկու որդիների հետ տեղափոխվում է Բոստոն (ԱՄՆ): Բոստոնում աշխատանքի հետ զուգահեռ նրան վերջապես հաջողվում է ձայնագրել երկու տասնամյակ կուտակված նյութերը: Մեսչյանը 1990թ. ձայնագրում և 1991թ. թողարկում է իր առաջին ալբոմը` Catharsis-ը, որը լույս է տեսնում վինիլային ձայնասկավառակի և ձայներիզի տեսքով` ոչ մեծ խմբաքանակով:

1996թ. նոյեմբերին, գտնվելով ԱՄՆ-ում, Մեսչյանը ՀՀ ղեկավարությունից ստանում է հրավեր` զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, սակայն 1997թ. հրաժարվում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից և վերադառնում է Բոստոն: ԱՄՆ-ում Արթուր Մեսչյանը աշխատում է ճարտարապետական մի ընկերությունում և ղեկավարում այդ ընկերության բոլոր պրոյեկտների նախագծման աշխատանքները: 2001թ. լույս է տեսնում նրա երգերի հավաքածուն, որի մեջ ընդգրկված էին 4 ձայնասկավառակներ` «Ցնորված ջութակահարի մենախոսությունը», Catharsis-ը, Catharsis 2-ը և «Հաղորդությունը»:

2005թ. սեպտեբերին վերադառնում է հայրենիք: 2005-2006թթ. Արթուր Մեսչյանը տալիս է մի քանի համերգներ Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

2007-ին Մեսչյանի թարմացված պրոյեկտով վերսկսվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի գիտահետազաոտական ինստիտուտի` Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունը:

Չնայած երաժշտական ասպարեզում ունեցած մեծ հաջողություններին` այնուամենայնիվ ներկայում Արթուր Մեսչյանը չի շտապում ներկայացնել իր նոր աշխատանքերը:

2011թ. պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում