Thursday, 18 06 2026
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը

«Ժողովրդի իշխանությունը» հայտարարում է

Քաղաքական բեմականացման կամ չարի վերջը

Իշխանագողության անցած երեք տարիների ընթացքում ավազակապետական համակարգն էլ ավելի խորացրեց երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական, սոցիալական և բարոյահոգեբանական իրավիճակը: Արտաքին ու ներքին լրջագույն մարտահրավերները դիմակայելու անկարողությունն ու անճարակությունը, որով մեկ անգամ ևս վերահաստատվում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը, իշխանության բոլոր թևերին մղում է իրականացնել իբր թե դրությունը շտկելուն ուղղված, մեդիայի պալատական ներկայացուցիչների իշխանանվեր ձոներգերով ուղեկցվող, խորհրդային ժամանակաշրջանի տարիների ավտորիտար ռեժիմին ու անձի պաշտամունքին հարիր բեմականացված միջոցառումներ, «շողշողացող» հավաքներ, «կարմիր ժապավեններ» կտրելու սին արարողություններ:
Բեմականացված միջոցառումներից «ամենատպավորիչը» ՀՀԿ 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստում Ս. Սարգսյանի ելույթն էր, որն ընթանում էր նրա ոտքերի տակ փռված Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ֆոնի վրա: Հանրապետության թիվ մեկ սիմվոլի նկատմամբ նման անարգանքը անասելի խայտառակություն է` հավասարազօր ազգային դավաճանությանը:
Քաղաքական բեմադրության ամենաանհաջող արարը՝ լի երգիծանքով և հումորով, պաշտոնանկությունների «շքերթն» էր: Միջոցառումների այդ շարքը չի կարելի չորակել որպես կլանի ներսում ուժերի ու կապիտալի վերաբաշխման ստվերային գործընթացների արտաքին դրսևորում, ինչն իր հերթին ներկայացվում է թե՛ ներքին և թե՛ արտաքին աշխարհին իբր կոռուպցիայի դեմ տարվող պայքարի փուլ: Իսկ պետական բյուջեից թալանված փողերը մնացին թալանողին` որպես պարգևատրում:
Քաղաքական բեմականացման հաջորդ արարը տեղի ունեցավ գործադիրի ճնշման տակ: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանների ընթացքում «ժողովրդի ընտրյալները» մեկը մյուսի հետևից` մեկ շնչով, երեք ընթերցմամբ քննարկեցին ու ընդունեցին ոչ ավել, ոչ պակաս 130 օրինագիծ: «Քրտնաջան ու աշխատասեր» կոալիցիոն կուսակցություններն առանց աչք թարթելու կողմ քվեարկեցին ՀՀ քաղաքացիների շահերը ոտնահարող, «սոցիալական» կոչվող բյուջեից սոցիալապես կարիքավոր խավերին հատկացվող միջոցների հնարավորինս կրճատմանն ու, իհարկե, քրեաօլիգարխիկ համակարգի շահերը սպասարկող, նրանց գրպանների ուռճացմանն ուղղված այնպիսի օրենքների նախագծերի օգտին, ինչպիսիք են կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, հարկային, զբաղվածության, բնապահպանական, քաղաքաշինական օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքները: Վայ-օրենսդիրների ամանորյա ամենամեծ նվերը հայ ժողովրդին «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում կատարված փոփոխությունների ընդունումն էր: Անտեսվեցին քաղաքացիական հասարակության հորդորները, հայրենասեր մտավորականության կոչերը: Քաղաքական կոալիցիան` նժդեհյան քաղաքական մեծամասնության առաջնորդությամբ, պարտադրեց մի փոփոխություն, որով շառաչյուն ապտակ հասցվեց հայեցի կրթությանը, մեր ազգային ինքնությանն ու ինքնասիրությանը: Արատավորվեց հայապահպանման սուրբ ուղին:
Եզրափակիչ արար: Մինչև կոկորդը կոռուպցիայի ու հանցագործության մեջ խրված քաղաքական կոալիցիան և նրանց հաճախորդները դարձել են երկրի անկախությանն ու ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն վտանգը: Հետևաբար, օր առաջ նրանք պետք է հեռանան:

«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում