Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի տանը երեկ խուզարկություն է կատարվել: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: Հանովեր քաղաքի դատախազությունում հայտնել են, որ նախկին նախագահի տանը խուզարկությունն իրականացվել է տան տերերի համաձայնությամբ և առանց դատավորի համապատասխան թույլտվության: Հայտնի է, որ առգրավվել է մի քանի համակարգիչ:
Ավելի վաղ խուզարկություն էին կատարել Քրիստիան Վուլֆի մոտ ընկերոջ` Դավիդ Գրյոնևլոդի տանը:
Հիշեցնենք, որ Վուլֆը հրաժարական է ներկայացրել տարվա փետրվարի 17-ին, երբ պարզվել է, որ հայտնի գործարար և նրա ընկեր Գրյոնևլոդը վճարել է Զյուլթ կղզում Քրիստիան Վուլֆի և նրա կնոջ հանգստի համար. այդ ժամանակ Վուլֆը դեռ Ներքին Սաքսոնիա մարզի վարչապետն էր:









































