Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի քույրը պարտվել է երեկ այդ երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում: Փարվին Ահմադինեժադը զիջել է պահպանողական թեկնածուին Թեհրանից 60 կմ հեռավորության վրա գտնվող Գարմսար քաղաքում:
Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ Ահմադինեժադի կողմնակիցները պարտվել են նաև մյուս ընտրատարածքների մեծ մասում: Վերլուծաբանների կարծիքով՝ այս ընտրությունների միջոցով կպարզվի, թե իշխող էլիտայում ով ավելի մեծ դերակատարություն ունի:










































